Վատ եղանակի պատճառով «Պոբեդա» ավիաընկերության PBD 855 Մոսկվա — Գյումրի B737 ինքնաթիռը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն ժամանել է պահուստային «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Այս մասին հայտնում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշում է աղբյուրը, ինքնաթիռում եղել են 177 ուղևորներ, որոնց ավտոբուսով ըստ անհրաժեշտության կտեղափոխեն Գյումրի, իսկ այնտեղ գտնվող 184 ուղևորներին կտեղափոխեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ Երևան Մոսկվա թռիչքը տեղի կունենա ս.թ. փետրվարի 1֊ին՝ ժամը 04։00֊ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







