Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:23

Փոխվարչապետ Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Փոխվարչապետ Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Փետրվարի 1-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին: Այս մասին հայտնեցին ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Չինաստանի դեսպանը ներկայացրել է վիրուսի տարածման վերաբերյալ վերջին թվերը և ընդհանուր իրավիճակը՝ նշելով, որ չնայած այն բարդ է, սակայն վերահսկելի է ու կայուն: Չինական կողմը ակնկալում է, որ մեկ շաբաթվա ընթացքում դրությունը կբարելավվի:

Թիան Էրլունը նշել է, որ հարցը գտնվում է Չինաստանի բարձրագույն ղեկավարության անմիջական վերահսկողության ներքո, առկա է առավելագույն համախմբվածություն կորոնավիրուսի դեմ պայքարում, ու պատկառելի մարդկային և նյութական միջոցներ են ուղղվել այս նպատակի համար: Երկիրը նաև ակտիվորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ, և աշխատանքներ են տարվում պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տրամադրված համապարփակ տեղեկատվության համար: Նա ներկայացրել է Հայաստանի կողմից կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքները և նշել, որ այս նպատակով իր գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

Տիգրան Ավինյանն ասել է, որ շատ բարձր է գնահատում Չինաստանի կողմից իրականացված արդյունավետ քայլերը ու կարծիք հայտնել, որ իրավիճակը շուտով դեպի կարգավորում կգնա: Նա նաև կարևորել է այս հարցում չինական կողմի օպերատիվությունը, թափանցիկությունը և միջազգային հանրության հետ համագործակցությամբ դրսևորած ջանքերը: Փոխվարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է հնարավոր միջոցներով աջակցություն ցուցաբերել բարեկամ Չինաստանին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+