Կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը քիչ առաջ հասել է Հայաստան։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։ Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել»,- գրել է Առողջապահության նախարարը։
Թորոսյանը նշել է, որ մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







