Եղանակային պայմանների պատճառով Սևան-Երևան ճանապարհահատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար, սակայն ներկայումս երթևեկությունը վերականգնվել է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում՝ մոտ 3 կիլոմետրանոց հատվածում 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։
Վարորդների խոսքով՝ վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն է։ Մի քանի ավտոմեքենաներ բախվել են ծառի, երկաթե արգելապատնեշի, կողաշրջվել են: Օպերատիվ կերպով ժամանել են ճանապարհային ոստիկաններն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ այս պահին խմբերը տեղում աշխատում են, երթևեկությունը վերականգնվել է, և որևէ խնդիր չկա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







