Հանրապետության տարածքում փետրվարի 5-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-7-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, փետրվարի 8-10-ը նույնքան կնվազի:
Մայրաքաղաոում փետրվարի 5-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին՝ ձյան տեսքով։ Փետրվարի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, պետբյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել․ Փաշինյան
2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ...