ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը․
«Երեկ երեկոյան որոշեցի քայլելով գնալ հերթական հանդիպման:
Դուրս եկա կառավարության հիմնական մուտքից ու այս անծանոթ փոքրիկը իր պահվածով ևս մեկ անգամ ապացուցեց, որ ամեն ինչ լավ է լինելու:
Գիտեմ՝ շատերը սա PR կհամարեն, նույնիսկ էժան PR, բայց տեղեկանալով, որ Պետական պահպանության ծառայության տեսախցիկները ֆիքսել են այս կադրերը, ցանկացա տեղադրել այստեղ, որպես իմ կյանքում տեղի ունեցած մի շատ մեծ և թանկարժեք իրադարձություն»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







