Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:25

Ռուսաստանում օտարերկրացիների քաղաքացիություն ստանալու կարգը կպարզեցվի

Ռուսաստանում օտարերկրացիների քաղաքացիություն ստանալու կարգը կպարզեցվի

Ինչպես հայտնի է դարձել Коммерсантъ-ին, Ռուսաստանում օտարերկրացիների քաղաքացիություն ստանալու կարգը կդյուրացվի: Ըստ պարբերականի տվյալների՝ ՌԴ քաղաքացիություն հնարավոր կլինի ստանալ՝ առանց հրաժարվելու այլ երկրի քաղաքացիությունից. օրենսդրական նախաձեռնության հեղինակը Ռուսաստանի կառավարությունն է: Գործադիրում տեղեկությունը հաստատել են, նաև հայտնել՝ փաստաթղթի մշակումը ավարտական փուլում է: Սպասվում է, որ օրինագիծը Պետական դումայի հաստատմանը կներկայացվի արդեն այս ամիս:

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքի 13 հոդվածի առաջին մասի «գ» կետը, որի համաձայն` այլ երկրի քաղաքացիություն ունեցողների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պայմաններից մեկն իրենց քաղաքացիությունից հրաժարվելն է։

Նշվում է, որ նախագծով զբաղվում է Պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգն իրականացնող խումբը, որի մեջ մտնում են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և խորհրդարանականներ, ստեղծվել է 2019 թվականի մարտին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ: Նրանց առջև խնդիր է դրված Ռուսաստան ներգրավել հնարավորինս շատ նոր քաղաքացիների՝ 5 մլն-ից մինչև 10 մլն։ Նրանք սա լուծում են միգրացիոն ռեժիմների փոփոխման և քաղաքացիության ինստիտուտի բարեփոխման միջոցով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+