Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:30

Առողջապահության ոլորտն իրեն լավագույնս է դրսևորել․ նախարար

Առողջապահության ոլորտն իրեն լավագույնս է դրսևորել․ նախարար

Այս տարի մենք բոլորս անցանք մի ճանապարհ, որ անանցանելի էր թվում` կորուստների, մարտահրավերների, առճակատումների և թե՛ նյութական, թե՛ մարդկային՝ հոգևոր, ֆիզիկական ու էմոցիոնալ ռեսուրսների առումով: Մենք անցանք այդ ճանապարհը և հիմա, անկասկած, ունենք անհամեմատ ավելի կայուն ու վերահսկելի իրավիճակ` պայմանավորված թե՛ հետպատերազմական և թե՛ համավարակի գործոններով: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հայաստանի առողջապահության ոլորտը նույնպես ապրելով ցնցումներ ու սահմանային վիճակներ` կադրային, նյութական և մնացած բոլոր ռեսուրսների մոբիլիզացման պայմաններում իրեն լավագույնս է դրսևորել. ամրապնդվել է, հագեցել և պատրաստ է դիմակայելու տարբեր մարտահրավերների:

Այն բոլոր ներդրումները, որոնք կատարվել են մեր ոլորտում, տվել են իրենց պտուղները, և մենք հաստատակամորեն կարող ենք պնդել, որ մեր քաղաքացիներին առաջարկում ենք բժշկական օգնության ավելի մեծ, ավելի որակյալ և ավելի հասանելի սպեկտր` առաջ գնալով զարգացման ու բարեփոխումների ուղիով: Այս ամենի համար ուզում եմ իմ շնորհակալութունը հայտնել բոլոր բժիշկներին, բուժաշխատողներին և իմ թիմակիցներին, շնորհավորել նրանց և ցանկանալ մնալ անշեղ մեր ընտրած ճանապարհից և առաջ գնալ:

Մեր հավակնոտ ծրագրերը` բժշկական ապահովագրության համակարգի ընդունումը, հոգեկան առողջության, ուռուցքաբանության և այլ ճյուղերում նախատեսված բարեփոխումները տալու են կոնկրետ դրական, շոշափելի արդյունքներ:
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ գալիք նոր` 2022 թվականի առթիվ և մաղթում եմ մեր օջախներին խաղաղություն, առողջություն ու երջանկություն մեր անկախ ու խաղաղ Հայրենիքում»,- գրել է նախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+