Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․
«Հարգելի՛ ուղևորներ,
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2022 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 01:00-ին:
Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր և անխափան երթևեկությունը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







