Հանրապետության տարածքում փետրվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Փետրվարի 14-ի ցերեկը, 15-16-ը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 16-17-ը կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է ձյուն: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-16-ը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







