Հայաստանի էներգետիկ համակարգում գոյացած 23,8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք կա, հաջորդ տարի կարող են խնդիրներ առաջանալ սպառողների անխափան էլեկտրամատակարարման հետ։ Այս հանգամանքով պայմանավորված՝ նախատեսվում է էլէներգիայի սակագինը բարձրացնել 4,7 դրամով։
Այս մասին լրագրողներին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
Վերջինս հայտնել է, որ հարցը ՀԾԿՀ-ում կքննարկվի դեկտեմբերի 25-ի նիստում։ Դրանից հետո, երբ կհաստատվի հայտը, նոր սակագինը ուժի մեջ կմտնի մեկ ամսից, այսինքն՝ 2022 թվականի փետրվարի 1-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







