Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է մինչև դեկտեմբերի 23-ը: Այս մասին ասված է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
«Ձնահոսքի բարձր մակարդակի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կարգելվի մինչև դեկտեմբերի 23-ը: Ակտիվ աշխատանքներ են տարվում ճանապարհի մաքրման և ձնահոսքի վտանգի վերացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Վերին Լարս անցակետով իրականացվում է Հայաստանի ամբողջ բեռնաշրջանառության 90 տոկոսը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







