Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստում որոշում ընդունվեց 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափն ավելացնել՝ այսպիսով նվազագույն կենսաթոշակը դարձնել 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:
Ըստ որոշման պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը կդառնան`
ա․ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43000 դրամ՝ 40000 դրամի փոխարեն,
բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ՝ 30000 դրամի փոխարեն,
գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ՝ 27000 դրամի փոխարեն։
Կբարձրանան նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստները։ Հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար նպաստը 37 000 դրամ կդառնա՝ նախկին 26 500 դրամի փոխարեն:
Ինչպես նաև մահացած զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կդառնա 30 000 դրամ՝ նախկին 27 000 դրամի փոխարեն։
Ինչպես նիստի ժամանակ նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նարեկ Մկրտչյանը՝ չզեկուցվող հարցերի շարքում կա ևս մեկ հարց, որով մինչև երկամյա երեխայի նսպաստի չափն է բարձրանում 2100 դրամով, իսկ եթե գյուղական միջավայրում ապրող երեխա է, ապա 57 200 դրամ կտրվի։ Հաջորդ կառավարության նիստի ժամանակ կքննարկվի երրորդ և հաջոր երեխայի նպաստների հարցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







