Մայրաքաղաքում այսօր ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Այս մասին տեղեկացրին ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-ին սպասվում է անձրև:
Մարզերում այսօր ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







