FLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսում է տոմսերի վաճառքը 7 ուղղություններով։ Ավիաընկերության տվյալներով՝ դեկտեմբերի 15-ին առաջին չվերթը կիրականացվի դեպի Մոսկվա՝ դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան։ Բոլոր թռիչքները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Չվացուցակ․
▪️Երևան — Մոսկվա՝ սկսած 39 եվրոյից, օրական 2 չվերթ։
▪️Երևան — Թեհրան՝ սկսած 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին։
▪️Երևան — Լիոն՝ սկսած 44 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին։
▪️Երևան — Թել Ավիվ՝ սկսած 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին։
▪️Երևան — Կրասնոդար՝ սկսած 39 եվրոյից, երկուշաբթի և ուրբաթ օրերին։
▪️Երևան — Թբիլիսի՝ 39 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին։
▪️Երևան — Քութայիսի՝ սկսած 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին։
▪️Երևան — Ստամբուլ՝ սկսած 39 եվրոյից՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







