Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը՝ ոստիկանները հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր:
Պարզվել է՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 54-ամյա Տիգրան Կ.-ն էր:
Հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանություն են ուղեկցել 2 տղամարդու, որտեղ պարզում է նրանց ինքնությունն ու թե ինչ առնչություն ունեն նշված դեպքին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







