Շուրջ 39 մլն դրամի չափով վնաս է հասցվել շրջակա միջավայրին։ Այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 75 դեպք, որից 66-ով հաշվարկվել է 38 841 980 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 290 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 208 750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1 410 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 63 դեպքով հաշվարկվել է 38․818․250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 168․750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 800․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է 150 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 23 730 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել 140 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է 1 դեպք:
Պետական փորձաքննությունների ոլորտում նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է նախկինում իրականացված 1 դիտարկում, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







