«Դելտա» շտամը նաև որոշակի ծանր ընթացք է ունենում երեխաների շրջանում: Այս մասին ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Առողջապահական համակարգի պատասխանատուն նաև նշեց, որ երիտասարդների շրջանում նույնպես կան հիվանդության ծանր ընթացքով և նույնիսկ մահվան ելքով դեպքեր։
Ամփոփելով՝ նախարարն ընդգծեց, որ հանրապետական մահճակալային ֆոնդն այս պահին ամբողջությամբ օգտագործվում է, իսկ առողջապահական համակարգն աշխատում է սարսափելի գերծանրաբեռնված։
Ավանեսյանը նաև ասաց, որ այս տարի ունենք սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ աճ:
«Եթե անցյալ տարի քովիդը և դրա հետ կապված ձեռնարկված սահմանափակող միջոցառումները բերել էին ընդհանուր առմամբ շարժերի կտրուկ նվազման, ինչն իր հերթին հանգեցրել էր այլ մանկական վարակների, ինֆեկցիաների նվազման, այս տարի ունենք համակցված իրավիճակ»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







