Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:44

Հայաստանը 41 երկրների հետ միասին կմասնակցի Թուրինում կայանալիք «Եվրատեսիլին»

Հայաստանը 41 երկրների հետ միասին կմասնակցի Թուրինում կայանալիք «Եվրատեսիլին»

41 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, որը տեղի կունենա եկող տարվա մայիսին Իտալիայի Թուրին քաղաքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է միջոցառման կազմակերպիչը՝ Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ):

Ինչպես նշված Է ԵՀՄ-ի հայտարարության մեջ, մասնակիցների թվում են 39 հեռարձակող ըներություններ, որոնք մասնակցել են 2021 թվականի մրցույթին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Չեռնոգորիայի ընկերությունները:

«Մենք շատ ուրախ ենք, որ մրցությանը կրկին մասնակցելու են ավելի քան 40 հեռարձակողներ, որոնք եկող տարվա մայիսին Թուրինում կպայքարեն «Եվրատեսիլի» գլխավոր մրցանակի համար»,- հայտարարել Է «Եվրատեսիլ» մրցույթի գործադիր տնօրեն Մարտին Օստերդալը:

Նա նշել Է, որ Իտալիայի Rai հեռուստաընկերության մասնագետները «լարվածությամբ աշխատում են» պայծառ ներկայացման «նախապատրաստման համար», որն, ինչպես սպասվում Է, կդիտի գրեթե 200 միլիոն մարդ: «Իտալիան հպա՛րտ է, որ վերստին իր մոտ Է ընդունելու «Եվրատեսիլ» երգի մրցույթը 31-ամյա ընդմիջումից հետո»,- նշել են Rai մեդիահոլդինգի ներկայացուցիչներ Սիմոնա Մարտորելլին եւ Կլաուդիո Ֆասուլոն: Որպես գործադիր պրոդյուսերներ՝ մենք անասելի ուրախ ենք զբաղվելու այդ հիասքանչ իրադարձության կազմակերպմամբ եւ հաջորդ տարի Թուրինում ողջունելու 41 երկրների պատվիրակություններին»:

Թուրինը «Եվրատեսիլ» երգի 66-րդ միջազգային մրցույթը կանցկացնի 2022 թվականին: Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 10-ին և 12-ին, եզրափակիչը՝ մայիսի 14-ին PalaOlimpico արենայում: Իտալիան մրցույթի անցկացման իրավունքն ստացել Է 2021 թվականի մայիսին Ռոտերդամում Zitti e Buoni երգով Maneskin խմբի հաղթանակից հետո: Ավելի վաղ մրցույթն Իտալիայում ընդունել են Նեապոլը (1965 թվական) և Հռոմը (1991 թվական), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+