Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորածների և գերիների ծնողների մի խումբ հանդիպել է վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Այս մասին տեղեկացնում է Armenia Today-ի թղթակիցը։
Անհետ կորածների և գերիների ծնողները հայտարարել էին, որ պատրաստվում են Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնել։
Ըստ ծնողների՝ իշխանություններն անընդհատ իրենց խաբում են։
Նշենք, որ երեկ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 5 գերի։
Ծնողներից մեկը հայտնել էր, որ իրենց ասել էին, թե պետք է 15-17 գերի վերադառնար՝ մինչդեռ Ադրբեջանը 5 գերի էր վերադարձրել։
Հավելենք, որ վերադարձած 5 գերին Շիրակի մարզի զինծառայողներն էին, ովքեր գերեվարվել էին Խծաբերդում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







