Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:22

Արցախից տեղահանվածները ՄԱԿ-ի գրասենյակից շարժվում են Ֆրանսիայի ու ՌԴ դեսպանատներ

Արցախից տեղահանվածները ՄԱԿ-ի գրասենյակից շարժվում են Ֆրանսիայի ու ՌԴ դեսպանատներ

Արցախից տեղահանված բնակիչներն այսօր կառավարության շենքի դիմաց իրականացրած ակցիայից հետո շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։

Նրանք նշեցին, որ իրենց վիճակն ավելի է վատացել, իսկ ՄԱԿ-ին ուղղված նամակներն անպատասխան են։ Իրենց բողոքի ձայնը բարձրացնելով՝ նրանք անդրադարձան նաև օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կողմից Մարտակերտի բնակիչ Արամ Ալեքսեյի Տեփնանցի սպանությանը։ ՄԱԿ-ից այսօր որևէ մեկը չմոտեցավ նրանց։ Պատճառաբանեցին, որ համապատասխան աշխատակից չկա։ Արցախից տեղահանվածները չբացառեցին, որ կարող են դիմել Երևանի քաղաքապետարան՝ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ շուրջօրյա ակցիա իրականացնելու համար։  

Նրանք երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի, իսկ հետո նաև ՌԴ դեսպանատուն։ 

Հիշեցնենք, որ 2021թ. հոկտեմբերի 9-ին Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական աշխատանք կատարելիս մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+