Մայրաքաղաքում այսօր ցերեկը, սեպտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
Մարզերում այսօր երեկոյան ժամերին, սեպտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ին և 4-ին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







