Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:22

Խանջյան համայնքում ընտանիքի 3 անդամի մոտ աղիքային ինֆեկցիա է ախտորոշվել․ մանրամասներ

Խանջյան համայնքում ընտանիքի 3 անդամի մոտ աղիքային ինֆեկցիա է ախտորոշվել․ մանրամասներ

Այսօր ևս Արմավիրի մարզի Խանջյան համայնքի ընտանիքներից մեկի 3 անդամի մոտ աղիքային ինֆեկցիա է ախտորոշվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Արտակ Արոյանը։

Նախնական տվյալներով՝ Արմավիրի մարզի Խանջյան համայնքում երկու տեսակի ջուր են օգտագործում։

Համայնքն ունի 24-ժամյա ջրամատակարարում։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը ջուրը մատակարարում է խորքային հորից։ Կենցաղում խանջյանցիներն այս ջրից են օգտվում։

Բայց Խանջյանի բնակիչները խմելու նպատակով Թալինից բերված ջուրն են գնում: Ամեն օր հարևան մարզից բեռնատարը ցիստեռններով ջուր է բերում, և գյուղացիները լիտրը 10 դրամով այն գնում են։

««Վեոլիա ջուր»-ն էլ է խմելու համար պիտանի։ Ե՛վ «Վեոլիա ջրից», և՛ Թալինի ջրից փորձանմուշներ են վերցրել։ Ոչինչ չեմ կարող ասել։ Հնարավոր է՝ ջրից լինի թունավորումը»,- մանրամասնեց Արոյանը։

Խանջյանի 9 բնակիչներ օրեր են առաջ են գանգատներով հիվանդանոց տեղափոխվել։ Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ 6 բնակիչ արդեն հիվանդանոցից դուրս են գրվել, 3-ի վիճակը միջին ծանրության է գնահատվում։ Նրանք շարունակում են բուժօգնություն ստանալ։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի թվով 9 բնակիչներ։ Նրանք հայտարարել են, որ թունավորվել են խմելու ջրից:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով կատարվել են խմելու ջրի նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+