Երեկ՝ օգոստոսի 6-ին, քաղաքապետարանի աշխատակիցները Կենդանաբանական այգու աշխատակազմին ներկայացրին տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարին, որը նախկինում ազատվել էր աշխատանքից ներքին կարգապական կարգը խախտելու համար:
Վերջինս նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մտերիմն ու նրա թիմակիցն է: Քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանի կողմից Արևիկ Մկրտչյանին ներկայացնելուց հետո խոսքը փոխանցվեց նրան, սակայն այգու անձնակազմը հրաժարվեց լսել և որպես բողոքի նշան՝ բոլորը լքեցին սրահը:
Այգու աշխատակազմի տարածած հայտարարության մեջ ասված է՝ ուրբաթ օրվանից առ այսօր քաղաքապետարանի կողմից «պլոմբվել» է տնօրենի աշխատասենյակը և փակվել վարչական շենքը: Շաբաթ օրվանից առ այսօր աշխատակիցներին թույլ չեն տվել մտնել իրենց աշխատանքային տարածք՝ ոտնահարելով իրենց իրավունքները:
Այս առիթով այսօր՝ ժամը 13:00-ին, այգու անձնակազմը մուտքի դիմաց իր բողոքն է արտահայտելու տնօրենի նոր ժ/պ-ի նշանակման վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







