Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:58

«Առնիկան» նոր հետազոտություն կիրականացնի Լոռու մարզում արդյունաբերական աղտոտվածության ազդեցության և տարածվածության վերաբերյալ

«Առնիկան» նոր հետազոտություն կիրականացնի Լոռու մարզում արդյունաբերական աղտոտվածության ազդեցության և տարածվածության վերաբերյալ

Երևան/ Չեխիա — Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը շարունակում է հետազոտել Լոռու մարզի՝ քիմիական աղտոտվածության ենթարկված տարածքները: «Առնիկա»-ի փորձագետները կվերցնեն հողի, փոշու փորձանմուշներ և տուժած բնակիչների կենսանմուշներ, ընդհանուր՝ ավելի քան 100 նմուշ: Դրանք կհետազոտվեն Չեխիայում հավատարմագրված լաբորատորիայում: Հետազոտական աշխատանքների նոր փուլը կմեկնարկի հուլիսի 28-ին:

2021թ. հետազոտությունների դիտարկման շրջանակն ընդլայնվել է՝ ընդգրկելով Ալավերդի, Շնող, Աքորի, Ախթալա, Թեղուտ, Հաղպատ, Սանահին, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Արմանիս ու Մղարթ բնակավայրերը: Հետազոտությունները կնպաստեն վերհանել մարդու առողջությանը սպառնացող վտանգները, որոնց մարդիկ բախվում են շրջակա միջավայրի արդյունաբերական աղտոտվածության հետևանքով, գնահատել այդ ռիսկերը և պլանավորել մեխանիզմներ դրանց վերացման ուղղությամբ: Մարդիկ հնարավորություն կունենան ստանալու հստակ տվյալներ իրենց առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ:

Հետազոտությունները կմեկնարկեն Ստեփանավան խոշորացված համայնքի Արմանիս բնակավայրում, որը գտնվում է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ազդեցության գոտում: Բնակավայրում են նաև գտնվում հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ին պատկանող պոչամբարն ու  լցակույտերը: Վտանգավոր թափոնները տարածվում են շրջակա միջավայրում, ներհոսում են Չքնաղ գետ և գետի ձորակ: Լցակույտերից և հանքավայրի տարածքից փոշին սփռվում է համայնքի, հողատարածքների ու արոտավայրերի վրա:

Արմանիսից հետո ուսումնասիրություններ կանցկացվեն «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հանքարդյունաբերական ձեռնարկությունների պոտենցիալ ազդեցության գոտում գտնվող տարածքներում:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց. ««Առնիկայի» կողմից 2020թ. իրականացված նախորդ հետազոտությունների հիման վրա մոտ 70 բնակիչ, որոնք բնակվում են աղտոտված տարածքներում, դիմել են դատարան իրենց առողջությանը հասցված վնասների փոխհատուցման պահանջով: Այս տարվա հետազոտությունները կլրացնեն ապացուցողական բազան, որպեսզի մարդիկ պահանջատեր դառնան և պաշտպանեն իրենց առողջության իրավունքները»:

Հետազոտություններն իրականացվում են հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+