Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:06

Նախատեսվում է խստացնել շրջակա միջավայրի աղտոտման համար պատժամիջոցները

Նախատեսվում է խստացնել շրջակա միջավայրի աղտոտման համար պատժամիջոցները

Այսօր հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Գևորգ Կարապետյանը նշեց, որ խորհրդային տարիներից ի վեր Հրազդան գետում և Երևանյան լճում նման ծավալով մաքրման աշխատանքներ չեն իրականացվել:

Մանրամասնելով անելիքները՝ Գևորգ Կարապետյանը տեղեկացրեց, որ, տնտեսավարողների ու քաղաքացիների գործողություններով պայմանավորված՝ նախնական հաշվարկներով՝ Երևանյան լճի ու Հրազդանի գետ առափնյա տարածքներում կա կուտակված մոտ 13 հազար տոննա աղբ: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքներում մեծածավալ մաքրման աշխատանքներ իրականացնել:

«Հրազդան գետը և Երևանյան լիճը շատ կարևոր են մայրաքաղաքի համար, լուծում են ոչ միայն Երևանի ոռոգման խնդիրը, այլև մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի միկրոկլիմայի ձևավորման համար: Նշված հատվածներում առափնյա տարածքների մաքրման այս մեծամասշտաբ ծրագիրը՝ բուն մաքրման աշխատանքը, իրականացվելու է 2022 թվականին: Ներկայում նախագծման փուլն է»,- նշեց Գևորգ Կարապետյանը:

Հրազդան գետի և Երևանյան լճի ափամերձ հատվածներում մոտ 15 հա տարածքում առկա են վնասակար բույսեր: Գևորգ Կարապետյանը նշեց, որ այդ բույսերն աճում են թափոնների վրա ու տարեկան մեծ ծավալի ջուր են գոլորշիացնում: Սկզբնական շրջանում պետք է մաքրվեն այդ բոլոր հատվածները: Այնուհետև հավաքված աղբը տեսակավորվելու է և ուղարկվելու վերամշակման:

«Բուն մաքրման աշխատանքներից բացի, այդտեղ բարելավվելու են ենթակառուցվածքները: Մասնավորապես, տեղադրվելու են ճաղավանդակներ, իրականացվելու են աղբաորսիչ միջոցառումներ: Կատարվելու է գետնի հարթեցում, տեղադրվելու են լուսատուներ, որոնց արդյունքում տարածքներն ավելի հրապուրիչ կլինեն քաղաքացիների համար»,- հավելեց Գևորգ Կարապետյանը:

«Էկո աղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանը կարևորեց Երևանի քաղաքապետարանի կողմից նման մեծածավալ ծրագրերի իրականացումը: Նա ընդգծեց, որ ոլորտում համակարգային խնդիրները բազմաթիվ են, և պետական հատվածը, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները ձեռք ձեռքի տված կարող են գնալ լուծումների:

«Մենք պետք է լայնածավալ իրազեկման աշխատանքներ կատարենք և լայն հասարակությանը հասցնենք այն, թե ինչ բացասական հետևանքներ ունի նույն, օրինակ, Երևանյան լճի, Հրազդան գետի առափնյա հատվածներում աղբ թափելը: Խնդիրները բազմաթիվ են: Պատկերացրեք մեկ տոննա քանակությամբ պլաստիկը կուտակենք արևի ուղիղ ճառագայթների ներքո: Դրանցում մասնիկներն անջատվում են, ձևավորվում է գազ, որն էլ, բարձրանալով մթնոլորտ, նպաստում է ածխաթթու գազի ծավալների մեծացմանը: Դրանից բացի, վտանգվում են ջրային ռեսուրսները»,- ասաց Վահե Սալահյանը:

Խնդիր կա նաև սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված: Դա սրվում է հատկապես շոգ օրերին, երբ քաղաքացիներից շատերը գնում են Հրազդան գետ, Երևանյան լիճ զովանալու, իսկ մի քանի մետր այն կողմ մեծածավալ աղբակույտեր են:

Պատասխանատուները նախատեսում են խստացնել պատժամիջոցները, սակայն հակված չեն մահակի քաղաքականությամբ առաջնորդվել: Շատ կարևորում են իրազեկման աշխատանքներն ու կրթական ծրագրերը: Բանախոսները վստահություն հայտնեցին, որ մարդկանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմամբ հնարավոր կլինի ավելի լավ արդյունքների հասնել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+