Սևանա լճի մակարդակը հունիսին իջել է 11 սանտիմետրով։ Լրագրողների հետ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։
Նրա խոսքով՝ հունիսի 8–ին գրանցվել է լճի մակարդակի ռեկորդային ցուցանիշ ՝ 1900.91 մետր։ Սակայն արդեն հունիսի 30-ին մակարդակն իջել է 11 սանտիմետրով։
«Լճից բաց է թողնվել 53 մլն խմ ջուր, իսկ դա մոտավորապես երեք սանտիմետր է։ Այսինքն ՝ մնացած 8 սմ-ը գոլորշիացել է։ Այս պահին Սևանի մակարդակը իջել է մինչև 1900,79 մետր, որը 4 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից», — նշեց Ազիզյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







