Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:08

Սերժ Սարգսյանի հրապարակածը ցույց չի տալիս անհետ կորածների իրական թիվը․ Վարուժան Ավետիքյան

Սերժ Սարգսյանի հրապարակածը ցույց չի տալիս անհետ կորածների իրական թիվը․ Վարուժան Ավետիքյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանն անդրադարձել է երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ անհետ կորած զինծառայողների հրապարակված թիվն իրական չէ: 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երեկ փաստաթուղթ էր հրապարակել, որում նշված էր, որ անհետ կորածների իրական թիվը 1064 է: Ավելի ուշ, ՀՀ քննչական կոմիտեն պատասխանել էր նրան՝ նշելով, որ պատերազմի ընթացքում անհետ կորածների իրական թիվը 275 է:

«Երեկ 3-րդ Նախագահը հրապարակեց նամակս ուղղված փոխվարչապետին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պատերազմից հետո մեկնարկեց անհետ բացակայող ու ծանր վիրավորում ունեցող զինծառայողների ժամանակավոր «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը` կառավարության ֆիանանսավորմամբ ։ Տրամադրվել է 1 միլիարդ դրամ գումար: Նախագահի կողմից հրապարակված նամակը՝ տրամադրված գումարները  ծախսելու վերաբերյալ հաշվետվություն էր:

Որոշ օգտատերեր և սոց. ալիքներ նամակը մեկնաբանեցին որպես գաղտնի: Դա այդպես չէ, քանզի հաշվի առնելով գործունեության հրապարակայնության ու թափանցիկության սկզբունքները, հիմնադրամը մշտապես իր սոց. մեդիայի էջերում ու պաշտոնական կայքում հրապարակել է «Կամուրջ»-ի ֆինանսավորման շրջանակներում՝ դեպքերի քանակը, գումարները, նույնիսկ զինծառայողների անունները: Այսօր էլ այդ տեղեկատվությունը բաց է համընդհանուր ծանոթացման համար` հիմնադրամի պաշտոնական կայքում: Այստեղ տեղադրում եմ նաև պաշտոնական թարմացումների սքրինշոթերը: Իսկ սա կայքի հղումն է https://www.1000plus.am/…/%D5%AF%D5%A1%D5%B4%D5%B8%D6…

Գալով 1064 թվին: Հրապարակված թիվը ցույց չի տալիս անհետ կորածների թիվը: Այն ցույց է տալիս թե հիմնադրամը «Կամուրջ»-ի ֆինանսավորման ծրագրի ներքո քանի ընտանիքի է ֆինանսապես աջակցել, որոնց զինծառայողները ինչ որ պահի համարվել են անհետ կորածներ կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առկա չեն եղել: Ինչպես ես նշել եմ իմ մի շարք հարցազրույցներում, այդ թիվը ամեն շաբաթ նվազել ու նվազում է, քանի որ  բազմաթիվ հերոսների մասունքներ նույնականացվել ու հուղարկավորվել են, իսկ որոշ զինծառայողներ բարեբախտաբար նույնիսկ հայտաբերվել են: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մշտապես հանրության տեղեկացրել է իր կատարած հատուցումների մասին ու եղել է, կա ու կմնա թափանցիկ ու հաշվետու»,-նշել է Վարուժան Ավետիքյանը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+