Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:04

Զարմանում եմ, որ դիերը պարկերի մեջ պահելը քննարկման առիթ դարձավ. Անահիտ Ավանեսյան

Զարմանում եմ, որ դիերը պարկերի մեջ պահելը քննարկման առիթ դարձավ. Անահիտ Ավանեսյան

Իմ պատասխանատվությունը հստակ գիտակցելով՝ ձեռնարկել եմ համապատասխան միջոցներ։ Այս մասին այսօր Կառավարության նիստի հետո լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում հայտնաբերված զոհված զինծառայողների դիերի պահման պայմաններին։ 

«Պատերազմում զոհված զինծառայողների դիերը իրոք ոչ պատշաճ պայմաններում էին պահպանվում, և դրա համար կոնկրետ անձինք իրենց բացթողնման համար կրել են պատասխանատվություն: Նման նուրբ թեման լրացուցիչ ցավ է պատճառել հարազատներին, եւ այո, կրելով պատասխանատվություն՝ ներողություն եմ խնդրել: Ես հարկ չեմ համարում հրաժարական տալ, որովհետև կարծում եմ, կա կոնկրետ անձի կողմից բացթողում», — նշել է նախարարի պաշտոնակատարը։

Անդրադառնալով մասնավորապես դիերի պահման պայմաններին՝ նա նշել է․ «Ես զարմանում եմ, որ անգամ դիերը պարկերի մեջ պահելը քննարկման առիթ դարձավ։ Ինձ համար անընդունելի է, որ որոշակի ապամասնագիտական շահարկումները խառվում են կոնկրետ խնդրի հետ ու փոթորիկներ են հրահրվում։ Դիերը միանշանակ պետք է պարկերի մեջ լինեն»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ հետպատերազմյան շրջանում հերթական աղմկահարույց տեղեկությունը ցնցեց հասարակությանը։ Խոսքը տելեգրամյան ալիքներից մեկի հրապարակած լուսակարի մասին է, որտեղ դիահերձարանի սենյակներից մեկում ուղիղ հատակին Արցախյան 44-օրյա պատերազմում ընկած զինծառայողների՝ պարկերի մեջ դրված մարմիններ էին։ Համապատասխան լուսանկարների հրապարակումից հետո այդ ամենը հաստատեց Առողջապահության նախարարությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+