Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:35

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Անդրանիկ Օզանյանի անձնական իրերի ժամանակավոր ցուցահանդես

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Անդրանիկ Օզանյանի անձնական իրերի ժամանակավոր ցուցահանդես

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Անդրանիկ Օզանյանի անձնական իրերի ժամանակավոր ցուցահանդես։

«Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկեր, քաղաքական գործիչ Դանուշ Շահվերդյանը մի անգամ ճաշի է հրավիրվում բանաստեղծի տանը, որտեղ հանդիպում է Անդրանիկ Օզանյանին:

Նա նկատում է, որ զորավարի հանդեպ վերաբերմունքն առանձնահատուկ է, նրան անգամ հատուկ ափսեով են ճաշը մատուցում: Օրեր անց Դանուշ Շահվերդյանը նորից է այցելում Թումանյանի տուն և բանաստեղծի դստերը խնդրում, որ իրեն հյուրասիրեն այն նույն ամփսեով, որով զորավարն էր ճաշում:

Այդ օրը քաղաքական գործիչն իր հետ վերցնում է ափսեն ու պահում իր տանը: Տարիներ անց՝ 1995թ. ափսեն Շահվերդյանի ազգականուհին նվիրում է «Անդրանիկ Օզանյան» ֆիդայական շարժման թանգարանին:
 Այօր Հայաստանի ազգային գրադարանի The Museum of Printing / Գրատպության թանգարանում կբացվի Անդրանիկ Օզանյանի անձնական իրերի ժամանակավոր ցուցահանդես։ Յուրաքանչյուր ցուցանմուշ ունի իր հետաքրքիր պատմությունը,-նշվում է Ազգային գրադարանի Facebook-յան էջում։

Բազմաթիվ այցելուների խնդրանքով ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 1-ը։

«
Բացառիկ այս ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին «Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանի հիմնադիր տնօրեն Ժորժետա Բեգլարյանը, թանգարանի աշխատակիցներ Էմմա Դավթյանը և Ֆրիդա Ղազարյանը, գրադարանի աշխատակիցները, աշակերտներ և ուսանողներ։

Թանգարանի աշխատակիցները պատմեցին Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանից բերված ցուցանմուշների ձեռքբերման հետաքրքիր պատմություններ։

Ցուցադրվող փոքրիկ ծխամորճը Անգլիայում բուժում ստանալիս Զորավար Անդրանիկը, ի նշան երախտագիտության, նվիրել է բժշկին: Բժշկի ընտանիքը պահպանել է այն, իսկ Երևան ծխամորճը հասել է ամերիկյան մի կազմակերպության շնորհիվ:

Ցուցադրվող դաշույնը Անդրանիկին նվիրել են Դսեղ գյուղի բնակիչները։ Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին Զորավար Անդրանիկը մի քանի օր հանգրվանում է Հովհաննես Թումանյանի Դսեղի տանը: Զորավարը հսկում էր Դսեղի երկաթուղին: Գյուղի բնակիչները նրան դաշույն են նվիրում, որը ևս հասել Ֆիդայական շարժման թանգարան…»,-տեղեկացնում են Ազգային գրադարանից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+