Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:50
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Հայկական Krisp-ը երկրորդն է ԱԲ ընկերությունների վստահելիության վարկանիշում

Հայկական Krisp-ը երկրորդն է ԱԲ ընկերությունների վստահելիության վարկանիշում

Հայաստանում հիմնադրված Krisp ընկերությունը 100 հնարավորից 97 միավորով երկրորդ տեղն է զբաղեցրել Cybernews պարբերականի՝ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի ընկերությունների վստահելիության վարկանիշում, նշված է AI Trustworthiness Ranking 2026-ում։

Վարկանիշն ընդգրկում է 36 երկրի 500 ընկերություն։ Cybernews-ի աղյուսակում Krisp-ը ներկայացված է որպես ամերիկյան ընկերություն, քանի որ նրա գլխավոր գրասենյակն ԱՄՆ-ում է։

Առաջին տեղում Google-ն է՝ Gemini ծառայությամբ, որը նույնպես ստացել է 97 միավոր։ Krisp-ն ու Google-ը չորս անվտանգության, տվյալների պաշտպանության և կազմակերպական թափանցիկության համար ստացել են 100-ական, հանրային ընկալման համար՝ 91-ական միավոր։

Վարկանիշը կազմելիս Cybernews-ն ուսումնասիրել է ընկերությունների անվտանգության միջոցների, գաղտնիության քաղաքականության և գործունեության թափանցիկության մասին հանրամատչելի տեղեկություններ, ինչպես նաև Trustpilot և G2 հարթակներում օգտատերերի կարծիքներ։ Տվյալների պաշտպանությունն ու հանրային ընկալումը կազմում են վերջնական գնահատականի 35-ական տոկոսը, անվտանգությունը՝ 20, կազմակերպական թափանցիկությունը՝ 10%-ը։

Գնահատականն արտացոլում է ընկերությունների վստահելիության՝ հրապարակային աղբյուրներով ստուգելի հատկանիշները։ Մասնավորապես, հեղինակները ստուգում են տվյալների օգտագործման կանոնների հրապարակումը, անվտանգության հավաստագրերի, խոցելիությունների մասին տեղեկացնելու ծրագրի և կոնտակտային տվյալների առկայությունը։

Krisp-ն արհեստական բանականության հիմքով լուծումներ է մշակում՝ ֆոնային աղմուկը ճնշելու, ձայնային կապի որակը բարելավելու և աշխատանքային հանդիպումների ընթացքն ավտոմատացնելու համար։ Ընկերությունը հիմնադրվել է Երևանում՝ 2017 թվականին, հիմնադիրներն են Դավիթ Բաղդասարյանն ու Արտավազդ Մինասյանը։

Հայաստանում նաև իրականացվում է ԱԲ բարձր արտադրողականությամբ հաշվարկների համար ենթակառուցվածքի ստեղծման նախագիծ՝ Firebird AI-ի և NVIDIA-ի մասնակցությամբ։ Կառավարությունը հայտարարել է ԱԲ հաշվարկների համար 25 մլն դոլարի ներդրման մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+