Մայրաքաղաքում այսօր, ապրիլի 30-ին, մայիսի 2-ին, 3-ին կեսօրից հետո և գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Մայիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում այսօր, ապրիլի 30-ին, մայիսի 3-ին, 4-ին՝ առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 1-ին, 2-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, մայիսի 2-4-ը՝ աստիճանաբար ցերեկը նույնքան կբարձրանա:
Արցախում այսօր և վաղը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







