Մայիսի 2-ին՝ ժամը 10-ին, մեկնարկում է «Գարնանային վազք» մրցարշավը, այն տեղի է ունենալու Երևանի թթվածնային կենտրոնում՝ Հրազդանի կիրճում։
Այս տարի մրցույթը կազմակերպվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ֆոնդը համալրելու առաքելությամբ։
«Միանալով մրցարշավին կարելի է համատեղել առողջ ապրելակերպն ու թիմային ուրախ մթնոլորտը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին ու նրանց ընտանիքներին կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրող Հիմնադրամի ֆոնդին օժանդակելով։ Գարնանային վազքը բոլորի համար է։
2021թ․ Երևանի գարնանային վազքի կազմակերպիչներ են «Արմ Մարաթոն» հիմնադրամը, TriClub Yerevan մարզական ակումբը և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը: 2021թ․ Երևանի գարնանային վազքի տիտղոսային հովանավորն է Ինեկոբանկը։ Պաշտոնական հովանավորներն են Բարրի կազմակերպությունը, Արմենբրոկ ներդրումային ընկերությունը և «Լիկվոր» ընկերությունը»,- ասված է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







