Վաղը լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը:
Սեփական դատի հանդեպ պահանջատեր լինելուն, հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելուն և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ավանդական Ջահերով երթը այս տարի մեկնարկել է Ազատության հրապարակից։
Ամեն տարվա նման` ջահերով և մոմերով երիտասարդները քայլերթով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ` Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







