Այսօր Երևանի ավագանու նիստին ԲՀԿ-ական անդամ Արմեն Ներսիսյանն անդրադարձավ Էրեբունի վարչական շրջանում գտնվող թունաքիմիկատների «գերեզմանոցին», նշելով, որ այն շարունակում է վտանգել մեր կյանքը, քանի որ պարունակում է քաղցկեղածին տարրեր։ Նա հարցրեց, թե ինչ է արվել վերջին երկու տարում խնդիրը լուծելու համար և կոչ արեց հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել՝ այն ոչնչացնելու ուղղությամբ։ Նա նշեց, որ այդ «գերեզմանոցի» թունաքիմիկատները անձրևաջրերի միջոցով փոքր վտակներով գալիս, լցվում են Գետառը, այնուհետև դրանցով ոռոգվում են գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերը։ Արմեն Ներսիսյանի բարձրացրած այս կարևոր խնդրին անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







