Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:21

Երևանում ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ կփակվեն

Երևանում ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ կփակվեն

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հետ կապված միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու: ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ փակ են լինելու Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոցը, Վերֆելի փողոցի վերին մասից դեպի Բրազիլիայի հրապարակ ընկած հատվածը:

«Ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 09:00-10:00-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ժամանակավորապես կսահմանափակվի պաշտոնական պատվիրակությունների այցելությունների հետ կապված: Կխնդրեմ մեր քաղաքացիներին այդ ժամերին կամ դրանից մի փոքր ավելի շուտ սահմանափակել այցելությունները Ծիծեռնակաբերդ, որպեսզի կուտակումներ չլինեն»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից քաղաքացիների տեղափոխությունն իրականացնելու համար երկու երթուղի է գործարկվելու: N 1 երթուղին գործելու է Հրազդան մարզադաշտից, Աթենքի փողոցով, Հաղթանակի կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներով դեպի մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարան, հետադարձը նույն ճանապարհով: N 2 երթուղին գործելու է Հրազդան մարզադաշտ, Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան, Կիևյան փողոցներ, մետրոյի «Բարեկամություն» կայարան ուղղությամբ: Մետրոպոլիտենը գործելու է մինչև ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ժամը 1-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+