Արցախում ծառայությունն անցնող զինծառայողների հարազատները կրկին Կառավարության շենքի մոտ են։ Նրանց պահանջը նույնն է։ Ուզում են, որ իրենց որդիները ծառայությունը շարունակեն հայաստանյան զորամասերում։
Նրանցից 5-ն այս պահին հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի շրջանակում նրանք վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ էին հանդիպել, սակայն արդյունքներից գոհ չէին մնացել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







