Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:49

Հայկական բարեգործական ընդհանուր միության մարդասիրական առաքելությունն անուրանալի նշանակություն ունի. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (AGBU Armenia AGBU)` հիմնադրման 115-ամյակի առթիվ։

«ՀԲԸՄ-ի անուրանալի ջանքերը տասնամյակներ շարունակ միտված են եղել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը։ Արցախը քաղաքակիրթ աշխարհի մաս դարձնելու գործում միությունը տարել և շարունակում է տանել հսկայածավալ աշխատանք՝ ի նպաստ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության։

Հայկական ինքնության, կրոնի, մշակույթի պահպանման ու զարգացման հարցերը մշտապես գտնվել են ՀԲԸՄ-ի առաջնային ուշադրության կենտրոնում: ՀԲԸՄ-ի կրթության ծրագրերի շնորհիվ հազարավոր մարդիկ կարողացել են ստանալ բարձրորակ կրթություն և ստացած գիտելիքներով նպաստել Հայրենիքի հզորացմանը: Մարդասիրական առաքելությունը, որը միությունն իրականացնում է Արցախում, Հայաստանում, Սիրիայում, Լիբանանում և այլուր, անուրանալի նշանակություն ունեն տարատեսակ աղետների ու պատրերազմների հետևանքով անելանելի վիճակում հայտնված մեր հայրենակիցների կյանքում։ Մաղթում եմ, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության առաքելությունն այսուհետև ուղղված լինի միմիայն հանուն կայուն զարգացմանը, այլ ոչ թե դժվարին իրավիճակների հետևանքների վերացմանը։ Մեկ դարից ավելի ձգվող մարդասիրական առաքելության ու հայապահպան գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր օրնիբուն աշխատանքով է վաստակել իր վառ դերը հայոց պատմության մեջ:

Հատուկ ենք արձանագրում, որ ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը մշտապես եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողքին: Մենք միասին ոչ միայն իրականացրել ենք կրթական, իրազեկման ծրագրեր, մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների աջակցմանն ուղղված քայլեր, այլ նաև ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով մարդու իրավունքների խախտումները աշխարհին ճշգրիտ ներկայացնելուն ուղղված միջոցառումներ: Հատկապես գնահատելի է ՀԲԸՄ դերը 2020 թվականի սեպտեմբեր-նեյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները վերլուծելու և աշխարհին ներկայացնելու հարցում»,-նշել է ՄԻՊ-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+