Հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով ակցիա է տեղի ունեցել Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ամբողջ աշխարհի հայությունը ձայն է բարձրացնում՝ Ադրբեջանում գտնվող գերիների ազատարձակման համար և Հայաստանը ևս պետք է անմասն չմնա այդ ակցիաներից՝ պահանջելու հայ ռազմագերիների ու քաղաքացիական գերիների անհապաղ վերադարձը։ Նրանք բողոքի ցույց իրականացրեցին նաև Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով հարկադրել Ադրբեջանին՝ հավատարիմ մնալ եռակողմ պայմանագրի պայմաններին և վերադարձնել բոլոր հայ պատանդներին:
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







