ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում են գրել: Նշենք, որ արդեն 15 հոգի հրաժարականի դիմում է ներկայացրել: Բոլորը դարձյալ Կառավարության և ԿԳՄՍ կողմից ներկայացված անձինք են՝
1. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան,
2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան,
3. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան,
4. Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյան:
Այս մասին հայտնել է Երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամի ղեկավար Խաչիկ Աբաջյանը։
«Իշխանական կողմից ներկայացված միայն մեկ անդամ մնաց հոգաբարձուների խորհրդում՝
Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյան:
Եթե ևս մեկ հոգի դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի: Լիահույս եմ, որ այդ մեկը չի լինի համալսարանականներից»,- գրել է Աբաջյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







