Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:12

Կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները պետք է հստակ տարանջատում ունենան․ Գեղամ Գևորգյան

Այսօր լրագրողներին է հանդիպել ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, որը նախ նշեց, որ կանխարգելիչ միջոցառումների հետ կապված քննարկումները պարբերական բնույթ են կրելու, որի համար ավելի վաղ խնդրել էին նաև լրագրողների աջակուցությունը՝ սպառողներին ու տնտեսվարողներին այդ մասին տեղեկացնելու համար։ Հերթական քննարկումն ուղղված է կաթնամթերքի շուկայում հնարավոր անբարեխիղճ մրցակցությունը կանխարգելելուն և բացառելուն։ Բանախոսը նկատեց, որ կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները պետք է միմյանցից հստակ տարանջատում ունենան, և այդ մասին ինֆորմացիան պետք է անպայման լինի մակնշման մեջ, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն։ Գևորգյանը նշեց, որ վերջին երեք փուլով իրականացված ստուգումների արդյունքում իրավախախտումները զգալի քիչ էին, քան եղել են նախկինում։ Ճիշտ է, դրական դինամիկա կա, սակայն այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական կլինեն։ Նա նաև նշեց, որ ի տարբերություն կաթի ու թթվասերի, կարագի շուկայում իրավիճակն անհամեմատ լավ էր,  իրավախախտումներ չեն հայտնաբերվել։ ՏՄՊՊՀ նախագահը նաև նկատեց, որ կաթնամթերքի շուկայում գների բարձրացում գրեթե չկա, որը պայմանավորված է ոլորտում բարձր մրցակցությամբ։ Ինչ վերաբերում է ձվի շուկային, ապա նա նշեց, որ այդ մասին կխոսի հարուցված վարույթն ավարտելուց հետո, իսկ ուսումնասիրությունները շարունակվում են։ Գեղամ Գևորգյանը կրկին ու կրկին կարևորեց ապրանքների ճիշտ մակնշումը, որպեսզի որևէ անգամ սպառողն իրեն խաբված չզգա։  

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+