Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:28

Երևանի թիվ 100 դպրոցում անցկացվել է հրդեհաշիջման թեմայով ուսումնավարժություն

Երևանի թիվ 100 դպրոցում անցկացվել է հրդեհաշիջման թեմայով ուսումնավարժություն

Երևանի փրկարարական վարչության թիվ 7 ՀՓՋ-ի կողմից Աջափնյակ վարչական շրջանի թիվ 100 միջնակարգ դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում» թեմայով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻն-ից, ուսումնավարժության նպատակն էր օժանդակել ԵՓՎ թիվ 7 ՀՓՋ-ի 1-ին խմբի հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, կատարելագործել հրշեջ- փրկարարների աշխատանքը` որոնողափրկարարական, հրդեհաշիջման և վերին հարկերում ստեղծված ծխապատ գոտում հայտնված տուժածներին պատգարակի միջոցով դուրսբերման աշխատանքների իրականացման ժամանակ:

Համաձայն հաստատված պլանի` բարձրախոսի միջոցով տրված «Հրդեհ» ազդանշանից հետո աշխատակիցները և աշակերտներն անմիջապես տարահանվել են, դպրոցի տնօրենը 911 ծառայությանը տեղեկացրել է պայմանական հրդեհի մասին:

Հետախուզությանը զուգահեռ կատարվել է մարտական բացազատում:

Հրդեհաշիջման ղեկավարը, գնահատելով ստեղծված իրավիճակը, տվել է համապատասխան հրաման և հրշեջ-փրկարարները՝ օղակի հրամանատարների գլխավորությամբ անցել են իրենց առջև դրված խնդիրների կատարմանը:

Ուսումնավարժության ավարտից հետո ԵՓՎ թիվ 7 ՀՓՋ հրամանատարի կողմից հրշեջ մարտավարական գործողություններին մասնակցած անձնակազմի հետ իրականացվել է աշխատանքների ամփոփում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+