Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:41

2020 թվականին Հայաստան է ժամանել 1500 լիբանանահայ․ Սինանյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի  մշտական հանձնաժողովում մարտի 22-ին քննարկվեց 2020-ի կատարողականի վերաբերյալ Կառավարության զեկույցը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ Covid-19 համավարակն ու պատերազմն ամբողջովին փոխել են կառույցի բնականոն աշխատանքը, եւ որոշ ծրագրեր չեն իրականացվել ամբողջովին կամ մասամբ: Մասնավորապես, չեն իրականացվել Հայաստան-Սփյուռք համաժողովը, որի անցկացումը հետաձգվել է, մասամբ՝ նաև «Քայլ դեպի տուն» ծրագիրը: Վերջինս որոշ չափով իրականացվել է հեռավար:

Իրականացվել է «Ի գործ» ծրագիրը, որի 51 մասնակից արդեն աշխատում է Հայաստանի պետական հիմնարկներում: «Մեր այս հայրենակիցներից 6-ը մտադիր է հետագա կյանքը շարունակել հայրենիքում»,- նշեց Զարեհ Սինանյանը:

Բեյրութում տեղի ունեցած հայտնի աղետից հետո Լիբանանի հայ համայնքին օգնելու նպատակով օգոստոսի սկզբին Հայաստանից եւ Արցախից 3 օդանավով Բեյրութ օգնություն է ուղարկվել:

Զարեհ Սինանյանի խոսքով՝ Հայաստան է ժամանել 1500 լիբանանահայ: Նրանք աջակցություն են ստացել բնակարանի, կրթական եւ առողջապահական հարցերով:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կառույցը գործակցել է Սփյուռքի կազմակերպությունների հետ: Խորհրդարանի հետ որոշակի աշխատանքներ են տարվել Սփյուռքի մասին օրենք ունենալու համար:

Վերանայվել է կառույցի բյուջեն, ինչի արդյունքում այն 40 տոկոսով կրճատվել է:

Այս համատեքստում Զարեհ Սինանյանը նշեց, որ փոքր են իր ղեկավարած կառույցի թե՛ բյուջեն, թե՛ աշխատակազմը, ինչն էլ ազդում է աշխատանքների իրականացման վրա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+