Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:22

Ավելացել են առաջին և երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ նպաստները. նախարար

Ավելացել են առաջին և երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ նպաստները. նախարար

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 17-ին  ներկայացրեց 2020 թվականի կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը:

Նախարարը տեղեկացրեց, որ հաշվետու տարում փոփոխություններ են կատարվել սոցիալական ապահովության ոլորտում, փոփոխվել են ոլորտի առաջնահերթություններն ու նախարարության գործունեության ընթացքը: Դրանք պայմանավորված են եղել Covid-19 համավարակով եւ պատերազմով:

2020-ի հուլիսից ավելացել է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար հատկացվող նպաստը՝ 18 հազարից դառնալով 26 հազ. 500 դրամ: Առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների չափը սահմանվել է 300 հազար դրամ: Մինչ փոփոխությունը՝ առաջին երեխայի ծննդյան դեպքում ծնողը ստանում էր 50, երկրորդի դեպքում՝ 150 հազար դրամ: Նվազագույն կենսաթոշակը եւս  ավելացել է՝ դառնալով 26 հազ. 500 դրամ:

Հիմնական կենսաթոշակը սահմանվել է 18 հազար դրամ, իսկ աշխատանքային 1 տարվա ստաժի  համար սահմանվել է 950 դրամ: Փոփոխվել են նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց տրվող նպաստները:

Նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 11 միջոցառում, ինչի շրջանակում ավելի քան 25 մլրդ դրամ ուղղվել է սոցիալական ծրագրերին: Տարբեր միջոցառումներով դրամական աջակցություն է ստացել շուրջ 1 մլն շահառու:

Նախորդ տարի՝ պատերազմից հետո, 25 մլրդ դրամ հատկացվել է Արցախի Հանրապետությանը, նախատեսվում է աջակցությունն ավելացնել շուրջ 30 մլրդ դրամով:  Նախարարությունն ունի 15 ծրագիր՝ ուղղված Արցախին: Դրանց մի մասը դեռ շարունակվում է:

Նախարարի տեղեկացմամբ՝ սոցիալական ապահովության ոլորտում նախորդ տարի եղել են նաեւ թերակատարված ծրագրեր. պատճառը  համավարակն ու պատերազմն են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+