Ռուս հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակի «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՌԵՊՈՐՏԱԺ» հաղորդաշարում քննարկվել է Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը:
Լրագրող Սերգեյ Տիտովը զարմացած է խորհրդարանի շենքի դիմաց ոստիկանության և ցուցարարների խաղաղ գոյակցությունից՝ նա շեշտել է, որ Ռուսաստանում նման բան հնարավոր չէ պատկերացնել:
Լրագրողը նշել է, որ բավականին դժվար է մեկնաբանել այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում. «Դա նման չէ Բելառուսին, որտեղ մարդկանց մահակներով ծեծում են պարզապես ժողովրդավարություն և ազատություն խնդրելու համար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







