ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀարտգործնախարար Արա Այվազյանը ԱՄԷ կատարած այցի ընթացքում այցելել է ԱՄԷ և Կատարի հայոց թեմի նստավայր, Սրբոց նահատակաց եկեղեցի և դպրոց:
Արա Այվազյանը և ԱՄԷ և Կատարի հայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Մեսրոբ Սարգսյանը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի երկրների հետ Հայաստանի համագործակցության օրակարգի և տարածաշրջանի հայ համայնքի առջև ծառացած խնդիրների շուրջ:
Նշվում է, որ Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը ներկայացրել է հայապահպանությանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







