Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:08

Գերեվարված և անհայտ կորած անձանց վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանությունը խիստ կարևոր է․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը գրել է․  

«Յուրաքանչյուր գերեվարվածի հայրենադարձումը սպասված է բոլորիս համար, յուրաքանչյուրի ներդրումն այս գործում՝ գնահատելի։ Սակայն մի խնդրանք՝ հարգենք այլոց անձնական կյանքի իրավունքը և ավելորդ նկարների հանրայնացումից զերծ մնանք։ Երբ խոսքը կնոջ մասին է, ապա հարցն ինձ համար առավել զգայուն և նուրբ է։ Մարդասիրական իրավունքի հիմնական աղբյուրների՝ Հաագայի 1899 և1907 թվականների և Ժնևի 1949 թվականի 3-րդ կոնվենցիայի և դրանց կից արձանագրությունների շրջանակում, միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից երաշխավորվում է գերեվարվածների իրավունքները բոլոր ոլորտներում։

Գերեվարված և անհայտ կորած անձանց վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանությունը խիստ կարևոր է այս և հետագա փուլերում։ Վերջիններիս մասին սոցիալական հարթակներում և լրատվական կայքերում հաճախ տարածվում են տեղեկություններ՝ անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարմամբ։ Համացանցում պարբերաբար շրջանառվում են նրանց անունները, բնակության վայրը և հասցեն, տարածվում են այլ տվյալներ՝ լուսանկարներ և տեսանյութեր։ Մինչդեռ ցանկացած տեղեկություն պետք է լինի ապաանձնավորված։

Գերությունից վերադարձած անձի մասին տարածված տվյալներով նույնականացումը ոտնահարում է նրանց հիմնարար և սահմանադրական իրավունքները։ Ե՛ւ որպես իրավաբան, և՛ որպես պատգամավոր խնդրահարույց եմ համարում այդ հանգամանքը, քանի որ հրապարակումները համացանցում մշտապես հասանելի են մնալու, և ապագայում բացասաբար կանդրադառնան գերեվարված և անհայտ կորած մեր հայրենակիցների ու նրանց հարազատների կյանքի վրա»։

Հիշեցնենք, որ երեկ գերությունից ազատվել ու Բեյրութ էր վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը։ Ավելի ուշ տարածվել էին գերությունից վերադառնալուց հետո արված նրա լուսանկարները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+