ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարում է «իԳործ» 2021 ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը հնարավորություն կտա սփյուռքի մասնագետներին աշխատել Հայաստանի կառավարությունում։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ մանրամասների և հայտը լրացնելու համար պետք է այցելել պաշտոնական կայքի «իԳործ» բաժին և «Հայտադիմումներ» մասում լրացնել օնլայն հայտը:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 15-ը: Ընտրված մասնակիցների համար ծրագիրը կսկսվի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:
Դիմումի և հարցազրույցի գործընթացից հետո սփյուռքահայ մասնագետները տարբեր ոլորտներում գործունեություն կծավալեն պետական համակարգում՝ յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի մասնագիտական կարիքներին համապատասխան, և հնարավորություն կունենան իրենց նեդրումն ունենալու պետական ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում: Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







