Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:57

Խորհուրդը կարող է խնդիրներին այնպիսի լուծումներ առաջարկել, որ նույնիսկ փորձառու մասնագետները չկարողնան հանգել դրանց

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տարբեր մասնագիտություններ ու հետաքրքրություններ ունեցող 20 երիտասարդ կմիավորի ուժերը՝ Երևանում երիտասարդական նոր ծրագրեր ու գաղափարներ իրագործելու նպատակով: Երևանի քաղաքապետին կից նոր ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդը սկսում է գործունությունը:

«Այս խորհուրդը կարող է խնդիրներին այնպիսի նոր, ստեղծագործական և երիտասարդական լուծումներ առաջարկել, որ նույնիսկ փորձառու մասնագետները չկարողնան հանգել դրանց»,-նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Նախորդ տարի ավագանու որոշմամբ ձևավորվեց քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը: Հիմնական նպատակն էր հավաքել լավագույն փորձագետներին և մշակել այս ոլորտում քաղաքականություն, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրել քաղաքապետին, թե ի՞նչ ծրագրեր կարող է քաղաքն իրականացնել: Մեզ մոտ նման մեխանիզմներ չեն եղել»,- ընդգծում է Երևանի ավագանու և խորհրդի անդամ Գրիգոր Երիցյանը:

Շուրջ 100 դիմորդներից մրցութով ընտրվեցին հենց ուսանողական ու երիտասարդական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ու պարզապես քաղաքը սիրող, նոր գաղափարներով երիտասարդներ: Խորհուրդը կլինի բացառապես մասնագիտական ու ապաքաղաքական:

Առաջին հանդիպումից երիտասարդները ոգևորված էին և տպավորված: Արդեն իսկ մտածում են առաջիկա նախագծերի մասին. 2021թ. անելիքները շատ են:

«Այս ամենի ամբողջ նպատակն այն է, որպեսզի մայրաքաղաքի երիտասարդության ձայնը լսելի լինի որոշումների կայացման գործում: Հույս ունեմ՝ խորհուրդը հերթական խորհրդատվական մարմինը չի լինի, այլ կլինի ակտիվ, և մեր քաղաքում ինչ-որ բան կփոխվի դեպի դրականը»,-ասել է Գրիգոր Երիցյանը:

Երևանի հանդեպ սերը, պատասխանատվությունն ու քաղաքին ձեռք մեկնելու ցանկությամբ համախմբած նոր կառույցի անդամները վստահ են՝ խորհուրդը կդառնա մեկ ընտանիք, որն աշխուժորեն կմասնակցի քաղաքի կառավարմանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+