Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:49

Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է․ քաղաքապետի պարգևներ՝ մետրոյի աշխատակիցներին

Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է․ քաղաքապետի պարգևներ՝ մետրոյի աշխատակիցներին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն արդեն 40 տարեկան է: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս կառույցը գործարկվեց 1981թ. մարտի 7-ին, և Երևանը դարձավ իր բնակչության թվի համեմատ այն փոքրաթիվ քաղաքներից մեկը, որը մետրո ունի: Հոբելյանական տարվա առթիվ Երևանի մետրոպոլիտեն է այցելել քաղաքապետ Հայկ Մարությանը. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մետրոպոլիտենը Հայաստանի և Երևանի հպարտությունն է, ես այդպես եմ ընկալում: Ցավով ուզում եմ նշել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո մենք ընդունել ենք ընդամենը մեկ կայարան, բայց, ինչպես գիտեք, ինքս երազում եմ և ամեն ինչ անում եմ և անելու եմ, որպեսզի այս նախագիծը շարունակվի: Մրցույթ է հայտարարված տեխնիակական բնութագրի, այսինքն՝ երկու ամսից կունենանք նախագծող ընկերություն, որը հաղթել է մրցույթում և կսկսի նախագծել: Այստեղ մնում է, որ կառավարությունը նույնպես կանգնած լինի մեր կողքին»,- նկատել է քաղաքապետը:

Միջոցառման մասնակիցները մետրոպոլիտենի հետ չորս տասնամյակ ճանապարհ անցած մասնագետներ են, մարդիկ, ովքեր մասնակցել են մետրոյի կառուցման ու շահագործման գործին: Մետրոպոլիտենի 40-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետը ոսկե մեդալով պարգևատրեց մետրոպոլիտենի «Երթևեկություն» մասնաճյուղի «Գարեգին Նժդեհի հրապարակ» ստորգետնյա կայարանի կայարանապետ Ռուզաննա Դավթյանին, «Էլեկտրագնացքների շահագործում և նորոգում» մասնաճյուղի շահագործման արտադրամասի մեքենավար հրահանգիչ Զուլումաթ Բարսեղյանին, տեխնոլոգիական, տնտեսական գնացքների հիմնանորոգման ուղեմասի պետ Ավետիք Գրիգորյանին և «Էլեկտրամատակարարում» մասնաճյուղի կարգավարական կետի և տեխնիկական շտապօգնության ուղեմասի պետ Ավետիք Գրիգորյանին: Մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

«Այս թվի մեջ՝ 40 տարի, շատ բան է ասված, շատ բան է պարունակում այս թիվը. երկար տարիների դժվար աշխատանք՝ պահպանելու այն մեծ ներդրումը, որը կատարվել է: Ինքս կարող եմ փաստել, լինելով աշխարհի տարբեր մետրոպոլիտեններում, որ մեր մետրոն իսկապես շատ գեղեցիկ է և շատ մաքուր: Շատ առաջադեմ պետությունների մայրաքաղաքների մետրոպոլիտեններն այսպես մաքուր չեն և չեն կարողանում այսպես մաքուր պահել, իսկ մենք կարողանում ենք: Սա ձե՛ր շնորհքն է: Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում աշխատանքի համար», — նշել է քաղաքապետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+